Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում գծանշվում են ուսումնական հաստատություններին կից հետիոտնային անցումները

Երևանում գծանշվում են ուսումնական հաստատություններին կից  հետիոտնային 
անցումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու  մանկապարտեզներին  հարակից ճանապարհահատված­ների հետիոտնային անցումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մի քանի փողոցներում, որոնցում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո:

Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին հարակից հատվածներում ճանապարհային երթևե­կու­թյան անվտանգության, ինչպես նաև ոստիկանության համապա­տասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հերթապահության արդյունավետության բարձ­րաց­­մանը, արդյունքում նաև որոշ փողոցներում օրվա ծանրաբեռնված ժամերին երթևեկության կարգավորմանը։

Նախորդ շաբաթվա ընթացքում գույքագրվել, վերականգնվել ու փոխարինվել են վնասված, ինչպես նաև բացակայող ճանապարհային թվով 10 նշաններ։ Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան­-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր  լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]