Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայում տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. ՄԱԿ

Ուկրաինայում տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում շարունակվող զինված հակամարտության հետեւանքով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, այդ տվյալները սեպտեմբերի 2-ին հրապարակել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

Նշված թվից 260 հազարը ներքին վերաբնակներ են: Այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում մեծացել Է ավելի քան երկու անգամ: Օգոստոսի 5-ի դրությամբ Ուկրաինայում գրանցված Էր 117 հազար ներքին վերաբնակ:

Եվս 814 հազար մարդ այս տարվա հունվարի 1-ից ի վեր ապաստան են գտել Ռուսաստանում, տեղեկացնում Է ՄԱԿ-ի վարչությունը՝ հղում անելով ՌԴ-ի իշխանություններին: Ընդհանուր առմամբ ՌԴ-ում փախստանի կարգավիճակ Է խնդրել 121,2 հազար մարդ, այդ թվում՝ 66 հազարը՝ օգոստոսին:

Եվրամիության երկրներում տարեսկզբից մինչեւ հուլիսի վերջը փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են 4106 ուկրաինացիներ: Անցած ամբողջ տարվա ընթացքում ներկայացվել Էր 903 խնդրագիր: Ուկրաինացի փոխստականների շրջանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում Լեհաստանը (1082), Գերմանիան (556) եւ Շվեդիան (500):

ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, վկայակոչելով Ուկրաինայի իշխանություններին, հայտնել Է, որ, ընդհանուր առմամբ, կառավարական զորքերի ու աշխարհազորայինների միջեւ մարտական գործողությունների ասպարեզի վերածված շրջաններում մնում Է 2,2 մլն մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]