1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՃՇՀԱՀ-ն ընդլայնում է «Trimble» և «Reckon Rxint» ընկերությունների հետ համագործակցությունը

ՃՇՀԱՀ-ն ընդլայնում է «Trimble» և «Reckon Rxint» ընկերությունների հետ 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 2-ին կայացել է «Trimble» և «GIS» սարքավորումների շնորհանդեսը, որում ներկայացվել են ընկերության ժամանակակից գեոդեզիական և GIS սարքավորումները: Համալսարանը շարունակում է ընդլայնել «Trimble» և «Reckon Rxint» ընկերությունների հետ համագործակցությունը: «Առաջին և կարևոր հանգամանքը, որ նկատեցի` դա այն է, որ մեր սարքավորումները գործնականում համալսարանը կիրառում է: Սա մեզ համար կարևոր գործոն է, քանի որ լինում են դեպքեր, երբ մեր տրամադրած սարքավորումները անշարժ գույքի են վերածվում: Համագործակցությունը այս համալսարանի հետ բարձր եմ գնահատում, այն տալիս է դրական արդյունք, և մենք նկատում ենք պրոֆեսորադասախոսական կազմի լուրջ մոտեցումը այս համագործակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում են ՃՇՀԱՀ-ի մամուլի բաժնից, ողջույնի իր խոսքում ասել է «Trimble» ընկերության վաճառքի ռեգիոնալ մենեջեր Ալեքսանդր Կրասովսկին`ՃՇՀԱ-ի պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանին փոխանցելով «Trimble»-ի շնորհակալագիրը արդյունավետ համագործակցության համար:

Միջազգային ճանաչում ունեցող «Trimble» ընկերության սարքավորումները կիրառական են շինարարական, նախագծային աշխատանքներում և կարևոր նշանակություն ունեն տնտեսության տարբեր ոլորտներում:

ՃՇՀԱՀ-ի պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանն իր ելույթում ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյանի անունից շնորհակալություն է հայտնել «Trimble»-ին համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական: ««Trimble» ընկերությունը աշխարհում առաջատար ընկերություններից մեկն է, որի հետ համագործակցությունը նպաստավոր է ինչպես մեր ուսանողների, այնպես էլ դասախոսների մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով»,-նշել է Բարխուդարյանը:

Շնորհանդեսին զեկուցումով են հանդես եկել «Trimble» ընկերության վաճառքի ռեգիոնալ մենեջեր Ալեքսանդր Կրասովսկին, վաճառքի տեխնիկական ինժեներ Միքայել Կարավանովը,  ՃՇՀԱՀ դասախոս Սուրեն Թովմասյանը: Ներկայացվել են գեոդեզիայի ոլորտում այսօրվա միջազգային նորությունները և ծրագրային փաթեթները:

«Trimble» ընկերության հետ համագործակցությունն սկսվել է 2011թ.-ից, որի արդյունքում կազմավորվել են հագեցված գերժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներ: Մինչ այժմ ընկերությունը տրամադրել է «Trimble R7» բազային և ռովեռ կայաններ, «Trimble S3» էլեկտրոնային տախեոմետր, և «Trimble DiN i» էլեկտրոնային նիվելիր: Լաբորատորիաները նպաստում են կրթության որակի բարձրացմանը և որակյալ կադրերի պատրաստմանը, քանի որ սարքավորումները օգտագործվում են ինչպես գործնական աշխատանքներում, այնպես էլ ուսման ողջ գործընթացում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]