Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆինլանդիայում ոչնչացվում է սիրիական քիմիական զենքի վերջին խմբաքանակը

Ֆինլանդիայում ոչնչացվում է սիրիական քիմիական զենքի վերջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում ավարտվում է Սիրիայի քիմիական նյութերի ոչնչացման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ֆիննական «Էկոկեմ» ընկերությունն արդեն ստացել է վտանգավոր նյութերի վերջին խմբաքանակը: Ամերիկյան բռնատար «Քեյփ Ռեյ» նավը Համինի նավահանգիստ է հասցրել սիրիական քիմիական զենքերի 5 հազար տոննա նյութեր: Նախորդ խմբաքանակների նման քիմիական նյութերը կոչնչացվեն բարձր ջերմաստիճաններում:

Փետրվարին «Էկոկեմը» դարձել է Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման համար ընտրված ընկերություն: Ընտրությունը կատարել էր Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը:

Սիրիայի քիմիական զենքերը երկրից դուրս են հանվել 2014թ. հունիսի վերջին: Օգոստոսի սկզբին Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը հայտարարել էր, որ թունավոր նյութերի ավելի քան 80 տոկոսը ոչնչացվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]