1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կասեցվել է անհատ ձեռնարկատիրոջ հացի արտադրամասի «Մատնաքաշ»-ի արտադրությունը

Կասեցվել է անհատ ձեռնարկատիրոջ հացի արտադրամասի «Մատնաքաշ»-ի  
արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշումով կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի բաժնից, Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասի կողմից արտադրված «Մատնաքաշ» տեսակի հացի նմուշը «վարակվածության կարտոֆիլային հիվանդության» ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն հրամանի պահանջներին, իսկ հացաթխման ընթացքում օգտագործվող «Ջրի» նմուշները մանրէների ընդհանուր քանակություն 37⁰C, 22⁰C, ընդհանուր կոլիֆորմներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և E-coli ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանի պահանջներին, որով պայմանավորված՝ նշված արտադրատեսակը ճանաչվել է վտանգավոր:

Կազմակերպության ղեկավարին տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին:

Թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով: «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների խմբաքանակները օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման կատարման ժամկետ սահմանել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]