Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոգեբանական եւ քաղաքական առումով Կալիֆորնիայի սենատի որոշումը շատ կարեւոր է. քաղաքագետ

Հոգեբանական եւ քաղաքական առումով Կալիֆորնիայի սենատի որոշումը շատ կարեւոր 
է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը իրավաբանական առումով ոչ մի նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ Սահմանադրությամբ նահանգների կողմից ճանաչումը չի կարող պարտադիր լինել պետության համար: Սակայն օրինագծի ընդունումը հոգեբանական եւ քաղաքական առումով շատ մեծ արդյունք է: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: «Հոգեբանական առումով արդյունքը մեծ է: Նախ հայկական կողմը ցույց տվեց մկաններն ու հոգեբանական առումով հաղթական ապացուցեց, թե Կալիֆորնիայում հայ լոբբիստներն ինչպես կարող են աշխատել: Քաղաքական առումով նույնպես սենատի որոշումը մեծ նշանակություն ունի, քանի որ բացի նրանից, որ Կալիֆորնիան ամենաշատն է բնակեցված հայերով, նաեւ Կալիֆորնիայից ընտրված սենատորները մեծ դերակատարություն ունեն եւ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը ավանդաբար այդ նահանգում հաղթում է: Բացի այդ, նահանգը բնակչության քանակով եւ տնտեսական զարգացման առումով մեծ դերակատարություն ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը` խորհուրդ տալով չչափազանցնել որոշման նշանակությունը, քանի որ այդ որոշումն ամեն դեպքում չի նշանակում, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է ճանաչել ԼՂ անկախությունը կամ այդ որոշումը կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք` չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]