Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տնտեսագետը արդիական է համարում աբխազական երկաթուղու վերակառուցման շուրջ բանակցությունների մեկնարկը

Տնտեսագետը արդիական է համարում աբխազական երկաթուղու վերակառուցման շուրջ 
բանակցությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի` Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի փլուզումը որոշակի անհարմարություններ ստեղծեց բեռնափոխադրողների համար, ինչն ավելի  ակնառու դարձրեց այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտությունը: Հայաստանը Ռուսաստանին կապող երկրորդ ճանապարհը կարող է լինել աբխազական երկաթուղին, որի կառուցման շուրջ բանակցություններ սկսելն արդիական է դառնում:

 Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ Լարսի կայուն շահագործման համար կարևոր է նաև այդ հատվածում թունելի կառուցումը: «Թեև ճանապարահատվածի փլուզումից հետո վրացական կողմը կարողացավ արագ լուծել ստեղծված խնդիրը, և այսօր հաղորդակցությունը վերականգնված է, սակայն ճանապարհի կայուն շահագործման համար անհրաժեշտ է այդ հատվածում թունելի կառուցումը, որպեսզի փոխադրումներն անխափան լինեն: Բացի այդ, մենք պետք է երկրորդ ճանապարհը միշտ աչքի առաջ ունենանք` Իրանով Ռուսաստան դուրս գալու համար: Աբխազական երկաթուղու վերկառուցման հարցը կրկին դարձել է արդիական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սաֆարյանը: 

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան իր ելույթներից մեկում նշել էր, որ դեմ չէ  աբխազական երկաթգծի վերագործարկմանը: «Այժմ Հայաստանը պետք է բանակցություննրեր վարի Վրաստանի հետ, որպեսզի երկաթգիծը բացվի»,- ասաց Սաֆարյանը:

Աբխազական երկաթուղու բացման հարցը տևական ժամանակ գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, սակայն մինչ օրս  որևէ որոշում չի կայացվել: Հայկական կողմը բազմիցս է խոսել երկաթգծի վերականգնման կարևորության մասին` հայտարարելով, որ երկաթգիծը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]