Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շոտլանդիայի բնակչության գրեթե կեսը պաշտպանում Է անկախության գաղափարը

Շոտլանդիայի բնակչության գրեթե կեսը պաշտպանում Է  անկախության գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցների թիվն ավելի ու ավելի Է մեծանում այդ տարածաշրջանի բնակչության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են YouGov բրիտանական հետազոտական ընկերության հարցման արդյունքները:

Սեպտեմբերի 2-ին «Թայմս» եւ «Սան» թերթերում հրապարակված տվյալների համաձայն՝ անկախության հակառակորդների թիվը կազմում Է 53 տոկոս, իսկ կողմնակիցներինը՝ 47 տոկոս: Ընդսմին օգոստոսի կեսին այդ ցուցանիշները կազմում Էին համապատասխանաբար 57 տոկոս եւ 43 տոկոս, օգոստոսի սկզբին՝ 60 տոկոս եւ 39 տոկոս:

Հարցումը օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է Շոտլանդիայի 1063 բնակիչների շրջանում:

Ինչպես սպասվում Է Շոտլանդիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 18-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]