Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գորիսում ամուսինը դանակահարել է նախկին կնոջն ու նրա եղբորը

Գորիսում ամուսինը դանակահարել է նախկին կնոջն ու նրա եղբորը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում սեպտեմբերի 1-ին` ժամը 00.15-ին, հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ և աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992թ. ծնված Թեհմինե Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս մայրը հայտնել է, որ դստերը դանակահարել է նախկին ամուսինը`1987թ. ծնված Նորայր Է.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը` ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ. ծնված Մասիս Պ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն:  Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]