Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կխստացնի ֆինանսների ոլորտում. Bloomberg

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կխստացնի ֆինանսների ոլորտում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող է լրացուցիչ սահմանափակումների բախվել կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման եւ տեխնոլոիգաներից օգտվելու հարցում. Եվրամիության կարգավորիչները որոշում են՝ լրացուցիչ ինչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Մասնավորապես, ֆինանսական պատժամիջոցներ կարող են վերաբերել պետական այն պարտատոմսերին, որոնք դեռեւս չեն հայտնվել ցուցակում, որովհետեւ Ռուսաստանը ԵՄ-ի մի քանի երկրների բոնդերի պահառուն է, ոչ պետական ընկերությունների բաժնետոմսերին եւ պարտային ֆինանսավորման ներգրավմանը, ինչպես նաեւ սինդիկատացված վարկերին, ասված է փաստաթղթերում:

Օրինակ, Եվրամիությունը կարող Է արգելք սահմանել արդեն պատժամիջոցների ենթարկված պաշտպանական արդյունաբերության ընկերությունների պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխման վրա: Բացի այդ, Ռուսաստանի մի շարք ընկերությունների կարող են մերժել ԵՄ-ի ֆոնդային սակարաններում եւ առեւտրական այլ հարթակներում բաժնետոմսերի տեղաբաշխման եւ շրջանառության հարցում:

Ինչ վերաբերում Է կրկնակի նշանակության արտադրանքին, ապա Եվրահանձնաժողովը չի բացառում այն ապրանքների ցուցակի ընդլայնման հնարավորությունը, որոնց արտահանման վրա արդեն արգելք Է սահմանված: «Ներկայում աշխատանք Է տարվում Եվրահանձնաժողովի կողմից պատասխան միջոցների համաձայնեցման նպատակով, ինչի համար մեկ շաբաթ Է հատկացված,-Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Արենկիլդե Հանսենը:-Մենք կխստացնենք արդեն սահմանված պատժամիջոցները»:

Եվրամիության երկրների ղեկավարների կողմից օգոստոսի 30-ին առաջադրված պահանջին ի պատասխան, Եվրահանձնաժողովը խոստացել Է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ պատրաստել տնտեսական պատժամիջոցների երկրորդ փուլի վերաբերյալ եւ դրանով իսկ պատժել Կրեմլին Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]