Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Մինասյանը ԵՏՄ-ն բացառապես տնտեսական կառույց է համարում

Գագիկ Մինասյանը ԵՏՄ-ն բացառապես տնտեսական կառույց է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական կառույց է: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հետևելով տեղի ունեցող գործընթացներին՝ մենք համոզվում ենք, որ այս կառույցը տնտեսական է: Բոլորովին վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ եթե իր երկրի անկախությանը վտանգ սպառնա Եվրասիական տնտեսական միությունում, ապա ինքը կսկսի Ղազախստանն այդ կառույցից դուրս հանելու գործընթացը: Սա խոսում է հենց այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության՝ տնտեսական կառույց լինելու մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի հարցում կառույցի անդամ երկրները տարբեր դիրքորոշում ունեն: «Փաստերն արձանագրում են, որ այս կառույցը տնտեսական է և համապատասխանում է իր անվանը»,- ասաց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ այստեղ տեղին է կրկին խոսել այն մասին, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ այնքանով, որքանով դա չի խանգարի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ ապագայում ԵՏՄ անդամ կարող են դառնալ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, ինչը կնշանակի, որ կառույցը կունենա երկու բաղադրիչ, որոնցից հատկապես երկրորդ բաղադրիչը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար: «Այդ երկրորդ բաղադրիչը անվտանգության բաղադրիչն է, որը, կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի»,- եզրափակեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]