Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները որևէ կերպ չեն տուժելու. Գագիկ Մինասյան

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները որևէ կերպ չեն 
տուժելու. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերությունները չեն տուժելու: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը երկու տարբեր պետություններ են՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված: Ակնհայտ է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը քաղաքական, մշակութային, ռազմական, տնտեսական սերտ հարաբերությունների մեջ են: Հիմա Հայաստանը սկսել է Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթաց: Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, և դրանից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները որևէ բնագավառում չեն տուժելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Հարցին, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մաքսակետ լինելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ մաքսակետ չի լինելու: «Երբ ես ասում եմ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները դրանից չեն տուժելու, նկատի ունեմ, որ դրանք որևէ ոլորտում չեն տուժելու, ուստի իմ խոսքից հստակ է, որ դա չի լինելու»,- ասաց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]