Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը կորցրեց սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի. ՀԳՄ

Հայ ժողովուրդը կորցրեց սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի. 
ՀԳՄ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրականությունը 2014 թ. սեպտեմբերի 1-ին հերթական կորուստը կրեց. կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, հրապարակախոս, 1991 թվականից ՀԳՄ անդամ Ռոմիկ Սարդարյանը:

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Ղափան քաղաքում (այժմ՝ Կապան): 1951 թվականից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսման շրջանում և հետագա տարիներին աշխատել է հանրապետական մամուլում («Ավանգարդ», «Հայ զինվոր», «Վերածնված Հայաստան»), Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում (բաժնի վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ): Վերջին տարիներին ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիրն էր: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: Արցախյան ազատամարտի շրջանում մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը: Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում և առանձին ժողովածուներով: «Վայրկյանների երգը» (1975), «Հոգու երկիրը» (1980), «Կյանք հավելյաց» (1999), «Ջրհոսի ժամանակը» (2004) և ուրիշներ սիրվել ու գնահատվել են ընթերցողների ու մասնագետների կողմից: Նա հասցրեց տեսնել նաև վերջերս ՀԳՄ հրատարակչությամբ լույս տեսած իր ստեղծագործությունների ընտրանին՝ «Մնացած կյանքի համար» խորագրով: 2000 թվականին արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի: Սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի, սրտացավ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, ընթերցողների սրտերում:

ՀԳՄ վարչություն Ռոմիկ Սարդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 17.30-20.00-ն, Մալաթիա-Սեբաստիա համայնքի եկեղեցում (թաղապետարանի հետևի այգում): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-14.00, Հայաստանի գրողների միությունում (Մարշալ Բաղրամյան 3):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]