Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում սեպտեմբերին կտնկվի 20 000 վարդի թուփ

Երևանում սեպտեմբերին կտնկվի 20 000 վարդի թուփ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի ծաղկապատման 2014 թվականի աշխատանքների շրջանակում այս տարի վարչական շրջաններում տնկվել է 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, վարդի 20 000 թուփ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ևս 20000 վարդի թուփ կտնկվի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում: Դրանք տեղ կգտնեն Երևանի կանաչ գոտիներում, այգի-պուրակներում, նախկինում ձևավորված ու նորաստեղծ ծաղկային տարածքներում: Գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև քաղաքի մուտքերին հարակից սիզամարգերն ու ծաղկային գոտիներն աշնանային տունկի ընթացքում կհամալրվեն նաև կակաչների սոխուկներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]