Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նորօրյա անկախության կերտողների` Արցախի բանակի նորակոչիկների առօրյայից

Նորօրյա անկախության կերտողների` Արցախի բանակի նորակոչիկների առօրյայից

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակում ծառայող զինվորները ֆիզիկական պատրաստությունից զատ հաղորդակից են դառնում նաև քաղաքացիական կյանքին առնչվող իրադարձություններին: Նրանք ամեն օր դիտում են լրատվական ծրագրեր, կարդում համաշխարհային անցուդարձին վերաբերող թերթեր, կազմակերպում քննարկումներ, ներկայացնում առաջարկություններ: Տղաներն ազատ ժամանակն էլ օգտագործում են ոչ միայն ինքնապատրաստման նպատակով` հետևելով հիգիենային, այլև խաղում են ստորտային խաղեր, դիտում ֆիլմեր, կարդում գրքեր:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի հյուսիսարևելյան և հարավային ուղղություններով տեղակայված զորամասերում ծառայող նորակոչիկների առօրյան իրենց իսկ ներկայացմամբ:

Արմեն Մկրտչյանը, ով բանակում է արդեն 1 ամիս 23 օր, սկզբնական շրջանում դժվարությամբ էր հարմարվում վաղ արթնանալուն, բայց հետո սովորեց: «Այստեղ առավոտյան 6-ից արթնանում  ես, ֆիզպատրաստություն անցնում, բայց դա առողջություն է, այս ամեն ինչն իր դրական կողմերն ունի»,-նշում է Արմենը:

Բանակի մասին պատկերացումները մինչ զորակոչվելը բացասական էին, բայց սեփական փորձի արդյունքում դրանք փոխվեցին դրականի: «Ես բացասական պատկերացումներ ունեի, բայց երբ եկա, փոխվեց պատկերացումս դրականի: Իմ սպասածի հակառակը եղավ»,-ժպիտը դեպքին ասում է Արմեն Մկրտչյանը:

Նորակոչիկի խոսքով` ազատ ժամանակ հետևում են իրենց հիգիենային: «Կիրակի օրերին, հիմնականում, հանգիստ ենք լինում, ազատ ժամանակ շատ ենք ունենում: Կազմակերպվում են խաղեր. ֆուտբոլիստները, վոլեյբոլիստները, բասկետբոլիստները մրցում են, փոքրիկ ֆիզհրապարակում էլ այդ խաղերը կազմակերպվում է ոչ սպորտսմենների համար»,-նշում է Արմենը:

Ինչ վերաբերում է զվարճալի դեպքերին, բանակում նման պահերը շատ են, Արմեն Մկրտչյանը հիշում է միայն մեկը, որ իր ծառայակից Արաբոն «պապիրոսին» ասում է «պաբիլոզ»:

Արաբոն` Պետոյան Վարազդատի մականունն է, դեռ մանկուց այդպես են դիմել նրան ընտանիքի անդամները: Չգիտի` ինչու, բայց երևի նրա համար, որ դեռ փոքրուց էլ մարտական է եղել: Արաբոն երկու ամիս է ծառայում և նշում է, որ արդեն հարմարվել է, իսկ արձակուրդին առաջինը գնալու է գյուղամեջ, ամենաշատն էլ կարոտել է մայրիկին: Մարտական հենակետեր բարձրացնելուց էլ չի վախենում, չէ որ մականունն Արաբո է:

Ապագա բժիշկ Մովսիսյան Մովսեսը ևս երկու ամիս է` ծառայում է: «Բանակից տպավորությունները դրական են, ծառայությունը կատարում ենք բարձր որակով: Ազատ ժամանակ զբաղվում ենք ինքնապատրաստությամբ, ընկերներով զրուցում ենք: Հայլուրն են նայում ժամը 9-ին: Ունենք ժամանցի սենյակ, այնտեղ գիրք ենք կարդում, շախմատ ենք խաղում»,-տեղեկացնում է Մովսեսը: Ծառայությունն ավարտելուց հետո էլ պատրաստվում է ուսումը շարունակել:

Արդեն յոթ ամիս ծառայող, ջոկատի հրամանատար Մայիս Ամիրխանյանը հավաստիացնում է. «Նոր եկած տղաներին օգնում ենք, դուխ ենք տալիս, իրենց համար մեր հնարավորությունների չափով ամեն ինչ անում ենք»: Երբ խնդրում եմ պատմել որևէ զվարճալի պատմություն բանակային առօրյայից, որը ժպիտ կպարգևի ընթերոցողին, նշում է. «Ես հումորով չեմ, չեմ կարողանում հումար անել, սիրում եմ, որ անում են, ես ծիծաղում եմ»:

Մայիսի տեղեկացմամբ` ամեն օր ունեն հասրաակական-պետական պատարստության ժամ, քաղաքացիական կյանքին վերաբերող հարցեր են քննարկում, մեկը թերթ է կարդում ու բոլորով քննարկում են:

Ինչ վերաբերում է արձակուրդին, արդեն գնացել-եկել է: «Առաջինը գնացել եմ տուն, տեսել եմ տնեցիներին, հետո ընկերներիս հետ մինչ ուշ գիշեր շրջել եմ քաղաքում: Արձակուրդից հետո շատ դժվար է, չենք կարողանում հարմարվել բանակին մի քանի օր, բայց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում»,-նշում է Մայիսը:

Երկու ամսվա ծառայող շարքային Խեչոյանը (այդպես ներկայացավ), ևս հարմարվել է բանակային առօրյային: «Ամեն ինչ նորմալ է, ուտելիքն էլ, ծառայությունն էլ, սպաների հետ էլ ընկերական ենք: Մինչ գալդ այլ կերպ ես պատկերացնում բանակը, հետո, երբ ինքդ ես ծառայում, ամեն ինչ փոխվում է, նորմալ է դառնում: Դրսում ուրիշ ձևերով են պատմում»,-հավաստիացնում է նա: նԽեչոյանը ևս պատրաստվում է ծառայությունից հետո ուսումը շարունակել: Իսկ վերջում բոլորին կոչ է անում անհանգիստ չլինել: «Ամեն ինչ նորմալ է, եթե մի բան էլ այն չի, այնպիսի տղերք ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու», խոստանում է շարքային Խեչոյանը:

Նորակոչիկ Դավիթ Կարապետյանն էլ հայտնում է, որ ծառայելը դժվար չի, բանակի հետ կապված էլ ինչպես պատկերացնում էր, այդպես էլ եղավ: Ազատ ժամանակ ֆիլմեր են դիտում, հիմնականում, մարտաֆիլմեր: «Որպեսզի մարտական ոգին ավելի՞ բարձրանա» հարցին` ժպտալով պատասխանում է` երևի:

Նարեկ Բաղդասարյանն էլ 7 ամսվա ծառայող է, արդեն հասցրել է գնալ արձակուրդ, տեսել է ընտանիքի անդամներին, ծանոթներին, մի քանի օր ապրել է սովորական առօրյայով, հետ եկել ու անցել բանակային ծառայությանը: Նարեկը հավաստիացնում է, որ ընկերական, հավասար հարաբերություններ են բանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]