Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում սպառնում են Արցախ այցելած լիտվացի խորհրդարանականներին ներառել «սև ցուցակում»

Ադրբեջանում սպառնում են Արցախ այցելած լիտվացի խորհրդարանականներին 
ներառել «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանական պատվիրակության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու փաստը խիստ զայրացրել է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանում դիմել են Լիտվայի դեսպանություն` կապված խորհրդարանականների այցի հետ: Դեսպանատանը հայտնել են, որ իրենք տեղեկացված չեն այցելության վերաբերյալ:

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են սպառնալ, որ բոլոր այն օտարերկրյա անձինք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ առանց ադրբեջանական կողմի համաձայնության, հայտնվում են Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց» ցուցակում:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիտվայի խորհրդարանի պատգամավոր, Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Դալիա Կուոդիտեինն ասել էր, որ տեղյակ է Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, և  կարծում է, որ ինքն արդեն այդ ցուցակում կա: «Դա Ադրբեջանի ղեկավարության ընտրությունն է, իմ ընտրությունն էլ Արցախ այցելելն է»,- հայտնել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]