Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենետիկի կինոփառատոնում առաջին անգամ սերիալ են ցուցադրել

Վենետիկի կինոփառատոնում առաջին անգամ սերիալ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի 71-րդ կինոփառատոնում կայացել է «Օլիվ Քիթրիջ» հեռուստատեսային սերիալի պրեմիերան: Աշխարհի հնագույն կինոստուգատեսում առաջին անգամ են նման պրակտիկա կիրառում, թեեւ վերջին տարիներին առաջատար կինոֆորումներում հեռուստատեսային արտադրանքի պրեմիերան նորություն չէ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Չորս սերիաներ՝ յուրաքանչյուրը 55 րոպե տեւողությամբ, նկարահանել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոն, որը հռչակվել է «Բալիկները լավ են» կինոնկարով, որի գլխավոր դերը խաղացել է Ջուլիանա Մուրը: Ֆիլմի հիմքում Պուլիտցերյան մրցանակի արժանացած Էլիզաբեթ Ստրաուտի վեպն է գավառական քաղաքի դպրոցական ուսուցչուհու մասին:

Գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը՝ Քոեն եղբայրներից մեկի՝ Ջոելի կինը: Ինչպես նշել է Վենետիկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ ստեղծված հեռուստասերիալները «ոգեշնչման, ստեղծագործական որոնումների եւ կինոէքսպերիմենտի իսկական աղբյուր» են դարձել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]