Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ֆիզիկոսների նորարարությունը ատամնաբուժության մեջ

Հայ ֆիզիկոսների նորարարությունը ատամնաբուժության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտնակաները ստեղծել են ատամների գերզգայունությունն իջեցնող նյութ, որը լուրջ մրցակից կարող է դառնալ ժամանակակից ատամնաբուժության մեջ կիրառվող նյութերին: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական հարցերով փոխտնօրեն Արմեն Աթանեսյանը: 

Նա, պատմելով նյութի մասին, ասաց, որ վերջերս սառը ջրից իր ատամներից մեկը սկսել էր ցավել, երեք օր օգտագործելով իրենց ինստիտուտի գիտնականների կողմից ստեղծած նյութը՝ արդյունքն ակնառու է եղել: Նա նաև հավելեց, որ ակնկալվում է խորացնել այս նյութի կիրառությունը կարիեսի զարգացման կանխարգելման գործում:

«Գլուտասաիլ» աշխատսանքային անվանումով հեղուկ նյութը, որն իջեցնում է ատամների գերզգայունությունը, 2012 թվականից հայ գիտնականները սկսել են փորձարկել մկների վրա, իսկ 2014 թվականի փետրվարից Երևանի մի շարք կլինիկաներում մոտ հարյուր կամավորներ փորձարկել են նյութի ազդեցությունն իրենց վրա: Այս մասին ասաց Հայկական բժշկական ինստիտուտի մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լևոն Անդրեասյանը: «Համեմատելով ատամի գերզգայունությունը թուլացնող մածուկների հետ՝ տեսնում ենք, որ սա այլ նյութ է և քիմիական բաղադրությամբ տարբերվում է շուկայում տարածում ունեցող ատամի մածուկներից: Այս նյութի տիպի գիտական մշակումներ կատարում են ճապոնացի գիտնականները, սակայն փորձարկումների ընթացքում համեմատելով ճապոնական նյութի հետ, մերը ավելի արդյունավետ է ատամի գերզգայունության առաջացման մեխանիզմի կասեցման մեջ: Իսկ կլինիկական արդյունավետության տեսակետից ատամի մածուկների մի քանի անգամ  կիրառման դեպքում ազդեցությունը չի գերազանցում երկու շաբաթը, իսկ «Գլուտասիլ»-ի դեպքում օգտագործման պարբերականությունը քիչ է, արդյունավետությունը ժամանակի առումով` ավելի երկար: «Գլուտասիլ»-ով թրջած բամբակը մեկ-երկու անգամ քսելով գերզգայուն ատամին՝ ցավն անհետանում է շատ ավելի երկար ժամանակով», - ասաց պրոֆեսոր Անդրեասյանը:

Լևոն Անդրեասյանը հավելեց, որ «Գլուտասիլ»-ը հանդիսանում է բարդ միացություն, որտեղ, ի տարբերություն այլ նյութերի, որոնք պայքարում են ատամների գերզգայունության դեմ, ֆտորն ընդամենը միացություն կրող է և ոչ թե ակտիվ մաս: Իսկ անցանկալի երևույթներ կարող են հայտնվել միայն, եթե մարդ ալերգիա ունի նյութում առկա բաղադրիչներից մեկի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]