1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի կնվազի 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, սեպտեմբերի 3-ին` +36, սեպտեմբերի 4-ին` +37, սեպտեմբերի 5-ին` +34, սեպտեմբերի 6-ին` +33 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]