Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ

Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին համեմատել է նացիստների հետ: Իր կարծիքը նա հայտնել է Cubadebate ինտերնետ-հրատարակության մեջ հրապարակվաած հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կաստրոն վստահ է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների քաղաքականությունը մոտ ապագայում կրախի կմատնվի, իսկ դոլարը եւ եվրոն կախված կլինեն յուանից եւ ռուբլուց:

«Ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքներ, սպանել երեխաների, սով ու մահ սփռել ամենուրեք: Երկրորդ աշխարհամարտից հետո Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումն այսօր ընկալվում է ոորպես պատրանքների «վիթխարի խաբկանք»,- գրել է Կաստրոն՝ նախազգուշացնելով, որ կենսական հիմնախնդիրները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն, որի ընթացքում կօգտագործվի այնպիսի զենք, որը կարող է վերջ դնել ամբողջ մարդկության գոյությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]