Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-թուրքական հարաբերությունների մասին Դավութօղլուի թեզերում նորություն չկա

Հայ-թուրքական հարաբերությունների մասին Դավութօղլուի թեզերում նորություն չկա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Դավութօղլուն նախ խոսել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին` մեջբերելով չարչրկված միտքն այն մասին, թե Արցախը պետք է «վերադարձվի» Ադրբեջանին: Այս հարցում նոր վարչապետը խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել «կրտսեր եղբորը»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան «շարունակելու է քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար»: Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետության որդեգրած նոր քաղաքականությանը` Թուրքիայի վարչապետը կոչ է արել հայաստանյան իշխանություններին շարժվել «արդար հիշողությամբ և թշնամանք չքաղել պատմությունից»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]