1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը՝ «Դաուգավա» մարզադաշտում

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը՝ «Դաուգավա» մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստներն աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:

Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային հավաքականը մարզում կանցկացնի  այս անգամ արդեն «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնումէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Սկոնտո» մարզադաշտի սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]