Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սամբոն մոտ Է օլիմպիական ճանաչմանը

Սամբոն մոտ Է օլիմպիական ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբո մարզաձեւը կարող Է արդեն 2015 թվականին օլիմպիական ճանաչում ստանալ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում` ակնարկելով սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի ելույթը Ռուսաստանի մարզական մամուլում:

«Մենք ծրագրել ենք, որ սամբոն կարող Է գրանցվել 2024թվականի օլիմպիական խաղերի ծրագրում, բայց միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կարող Է պաշտոնական ճանաչում ստանալ արդեն 2015թվականին»,- ասել Է Շեստակովը:

Սամբոն, որը Հայաստանի առաջատար մարզաձեւերից մեկն Է, բավականին լայն տարածում ունի աշխարհում: Այն ընդգրկվել Է Ասիայի եւ Եվրոպայի օլիմպիական խաղերի ծրագրում, Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում, սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցում են ոչ պակաս, քան 75 երկրների սամբիստներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սամբիստները աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում միշտ նվաճում են բազմաթիվ, այդ թվում՝ոսկե մեդալներ, մարզաձեւի օլիմպիական գրանցման դեպքում նրանք բավականին կհարստացնեն Հայաստանի մարզիկների օլիմպիական մեդալների հավաքածուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]