Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի առաջին կուրսեցիները շատացել են

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի առաջին կուրսեցիները շատացել 
են

ԿԱՊԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը 2014-15 ուտարին դիմավորել է 130 առաջին կուրսեցիներով` 14 մասնագիտությունների գծով, որոնցից 10-ը` միջնակարգ կրթության, 4-ը` 9-ամյա կրթության հիմքի վրա: Նախորդ տարվա համեմատ քոլեջի առաջին կուրսեցիների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է 5-ով: Ընդունելությունը շարունակվում է, սկսվել է նաեւ հեռակա ուսուցման համար փաստաթղթերի ընդունումը:

«Ամենաշատ դիմորդներ ունեցել ենք «Նախադպրոցական կրթություն» բաժնում, որը միջնակարգ կրթության հիմքի վրա է եւ վճարովի հիմունքներով: Շատ դիմորդներ ունեինք նաեւ «Տրանսպորտային կառավարում», «Ավտոմոբիլի շահագործում եւ նորոգում», «Կապի ցանցեր եւ հաղորդակցում» բաժիններում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անժելա Մաքյանը:

Քոլեջի ուսանողների մեջ մեծ թիվ են կազմում կապանցիները, կան նաեւ ուսանողներ Քաջարանից ու Քաշաթաղի շրջանից: Այս ուստարում քոլեջի մասնագիտությունների թիվն ավելացել է մեկով` «Կապի միջոցների շահագործում», որը հնարավորություն է տալիս ուսանողին 9-ամյա կրթության հիմքի վրա անվճար ստանլու մասնագիտություն` միաժամանակ` 12-ամյա կրթություն:

Քոլեջը պայմանագրեր ունի ՀՀ պետական բուհերի հետ, ըստ որոնց, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, հարցազրույց անցնելով, կարող են իրենց ուսումը շարունակել այդ բուհերի համապատասխան բաժինների 2-րդ կամ 3-րդ կորսերից:

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջն ապահովված է վերապատրաստված մասնագետներով, սակայն առկա է մասնագետների երիտասարդացման խնդիր, որի լուծումն արդեն ընթացքի մեջ է:

Ուսումնական հաստատությունը նախորդ տարիներին հովանավորվել է Եվրամիության կողմից, որի արդյունքում այսօր չունի նյութատեխնիկական բազայի, լաբորատոր սարքավորումների, ուսումնական կաբինետների կահավորման խնդիրներ: «Ունենք մասնաշենքի, նաեւ մարզադահլիճի մասնակի նորոգման խնդիր, որը հրատապ լուծում է պահանջում: Այդ նպատակով արդեն նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել պետական այրերի հետ եւ, հուսով եմ, խնդիրը շուտով կլուծվի», -ասաց Մաքյանը, հրատապ լուծում պահանջող խնդիր համարելով նաեւ քոլեջում առկա արդիական սարքավորումների համար անհրաժեշտ արհեստանոցների կառուցումը, որտեղ ուսանողները կարող են անցկացնել իրենց արտադրական պրակտիկան: 2015-16 ուստարվա համար եւս քոլեջը ծրագրեր ունի: Ուսումնասիրելով աշխատաշուկան նպատակահարմար է համարվել ավելացնել մասնագիտությունների թիվը եւս 3-ով: Մասնավորապես, նախատեսվում է բացել «Պարտեզպուրակային գործ կամ երկրապատկերային շինարարություն» բաժինը, որն, ըստ տնօրենի, ժամանակի պահանջն է:

Քոլեջը նպատակադրվել են նաեւ ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմերպությունների հետ եւ փոքր ձեռնարկությունների հիմնման դեպքում կազմակերպել դրանցում ներգրավված աշխատողների մասնագիտացումը:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]