Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը եւ ԿԳ նախարարը Գիտելիքի օրն այցելեցին Արարատի մարզ

ՀՀ վարչապետը եւ ԿԳ նախարարը Գիտելիքի օրն այցելեցին Արարատի մարզ

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 1–ին, Արարատի մարզում  հյուրընկալվել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, այլք: Հյուրերը եղան Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում եւ Վարդաշեն համայնքի դպրոցում, որտեղ տեղի ունեցան դպրոցների բացման արարողություններ: Երկու դպրոցներում էլ աշակերտները հյուրերին դիմավորեցին հանդիսավորությամբ եւ տոնական միջոցառմամբ: Միջոցռումներին ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզային կառույցի ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:

Վարչապետ Աբրահամյանը, շնորհավորելով ուսուցչական կոլեկտիվներին ու աշակերտներին, վերջիններիս հորդորեց լավ սովորել, ապարդյուն չվատնել կրթական օրերը: Նա իր շնորհավորանքի խոսքում ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անելու մատաղ սերնդի դաստիարակության համար՝ սկսած նախակրթարաններից մինչեւ դպրոցների ավարտական դասարանները: Կտրելով ժապավենները, հյուրերը եղան դասասենյակներում, լաբորատորիաներում, որոնք հագեցած էին նոր կահուքով եւ ժամանակակից սարքավորումներով:

Մասիսի դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը հատկացրել էր 317 մլն դրամ: Վարդաշենի դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2008 թվականին, որի համար նույն միջոցներից ներդրվել էր 456 մլն 624 հազար դրամ: Նախկին վագոն-տնակների փոխարեն, այս ուսումնական տարվանից աշակերտները կրթություն կստանան նորակառույց եւ նոր գույքով հագեցած դպրոցում:

Երկու դպրոցներում էլ տեղի ունեցավ օրհնության կարգ, որը կատարեց Արարատ քահանա Օրդյանը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]