Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը ստանձնել է տոմսավաճառի պարտականությունները

Յուրա Մովսիսյանը ստանձնել է տոմսավաճառի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Մոսկվայի «Սպարտակ» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր երկրպագուներին անակնկալ է մատուցել` վաճառելով նոր մարզադաշտում «կարմրասպիտակավորների» առաջին ֆուտբոլային խաղի տոմսերը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպարտակի» պաշտոնական կայքը, Յուրա Մովսիսյանը շատ արագ յուրացրել է իր համար նոր աշխատանքը և օգնել գանձնապահներին` միևնույն ժամանակ ինքնագրեր բաժանել իրեն սատարողներին:

Սեպտեմբերի 5–ին նոր մարզադաշտում «Սպարտակ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի սերբական «Ցրվենա Զվեդա» թիմի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]