Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետությունը ձգտում է նվազեցնել անչափահաս դատապարտյալների թիվը. Սուրեն Քրմոյան

Պետությունը ձգտում է նվազեցնել անչափահաս դատապարտյալների թիվը. Սուրեն 
Քրմոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին պետության քաղաքականությունը միտված է անչափահաս դատապարտյալների թվի նվազեցմանը: Այս մասին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Անչափահս դատապարտյալների թիվը գնալով նվազում է: Ավելին` պետության կողմից իրականացվող քաղաքականությունն այն է, որ հնարավորինս նվազեցնենք ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կիրառումը, մանավանդ` անչափահասների շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ դրան է միտված նաև պրոբացիոն ծառայության ներդրումը, որի հայեցակարգն արդեն աշնանը կքննարկվի կառավարությունում: «Այդուհանդերձ, ցանկանում եմ նշել, որ այս օրը մենք կարևորում ենք, և նախարարի կողմից էլ կարևորվում է, որպեսզի մենք այցելենք քրեակատարողական հիմնարկ և նաև քաջալերենք մեր բոլոր անչափահասներին, որպեսզի նրանք սովորեն և իրենց գիտելիքները կիրառեն կյանքում: Ուսումն այն միակ գործիքն է, որը կօգնի մեր դատապարտյալներին ճիշտ կողմնորոշվել կյանքում և վերաինտեգրվել հասարակությանը»,- ասաց Քրմոյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկում բոլոր առարկաները դասավանդվում են, և կան համապատասխան մանկավարժներ: Ուսուցումը կազմակերպվում է թե՛ հանրակրթական, թե՛ միջին մասնագիտական մակարդակում: «Այստեղ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն միջին մասնագիտական կրթություն ստանալ` որպես հաշվետար, ինչպես նաև համակարգչային օպերատոր: Նաև նպատակ կա քրեակատարողական հիմնարկում ավելացնել մասնագիտությունները»,- նշեց նախարարը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]