Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ արդարադատության փոխնախարարն այցելեց «Աբովյան» ՔԿՀ

ՀՀ արդարադատության փոխնախարարն այցելեց «Աբովյան» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, շրջեց հիմնարկում, ծանոթացավ պայմաններին: Փոխնախարարը մասնակցեց նաև քրեակատարողական հիմնարկի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Սուրեն Քրմոյանը իր և ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անունից շնորհավորեց շրջանավարտներին Գիտելիքի օրվա կապակցությամբ: «Նախարարն այսօր անձամբ պետք է ներկա գտնվեր, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մեզ հետ չէ, սակայն խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները և շնորհավորանքները: Սեպտեմբերի 1-ը թե' Գիտելիքի տոն է, թե ուսումնական տարվա մեկնարկ: Եվ ցանկացած մեկնարկ լինում է հույսերով և նպատակներով լի: Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ հասնի իր նպատակներին: Մենք ունենք նաև մայրեր, որոնք այսօր հնարավորություն չեն ունենալու իրենց երեխաներին առաջին դասարան ճանապարհել, բայց ուրախանում են, որ իրենց բալիկներն արդեն դպրոցական են»,- ասաց Քրմոյանը:

Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ գիտելիքը և աշխատանքը միակ և կարևոր նախապայմաններն են ճիշտ և բարեկեցիկ կյանք ունելու համար: «Բոլոր այն նպատակները, որ մարդը դնում է իր առջև, հնարավոր է լուծել բացառապես գիտելիքներ կուտակելով և այդ գիտելիքներն իրենց աշխատանքում կիրառելու եղանակով: Գիտելիքը հենասյուն է ոչ միայն ցանկացած անհատի, այլ նաև մեր ամբողջ պետության համար: Ցանկանում եմ շնորհավորել նաև այսօր ներկա բոլոր ուսուցիչներին և մանկավարժներին: Մանկավարժները, որ այսօր աստեղ ներկա են, ամեն ինչ անում են, որպեսզի անչափահաս դատապարտյալներին համապատասխան գիտելիքներ հաղորդեն, նրանց կյանքում ճիշտ կողմնորոշվելու ճանապարհը ցույց տան: Ես շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի նպատակը կյանքի կոչվի, որպեսզի կարողանաք ապահովել ձեր և մեր երկրի բարեկացությունը»,- եզրափակեց Քրմոյանը:

Քրմոյանը անչափահաս դատապարտյալներին և իրենց երեխաներին առաջին դասարան ճանապարհող կին դատապարտյալներին հանձնեց ՀՀ արդարադատության կողմից պատրաստված նվերները: Դատապարյալներն էլ փոխնախարարին իրենց ձեռքով պատրաստված իրերից մեկը նվիրեցին: Արդարադատության նախարարությունը ևս մեկ անակնկալ էր պատրաստել դատապարտյալների համար՝ նրանց համար երաժշտական մի քանի գործ կատարեց փոքրիկ դաշնակահար Անդրեյը, ով սերտորեն համագործակցում է նախարարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]