Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը կոչ է արել բարձրացնել համակարգի հանդեպ վստահությունը

Առողջապահության նախարարը կոչ է արել բարձրացնել համակարգի հանդեպ 
վստահությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ: Տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Գործառույթների լիարժեք կատարման շնորհիվ կձևավորվի տեսչության բարձր հեղինակությունը` որպես անհրաժեշտ, բնակչության առողջապահական և աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդգծել է Արմեն Մուրադյանը, ում համոզմամբ` տեսչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքացին վստահ կլինի, որ  կպաշտպանվեն աշխատանքային իր իրավունքները:

«Առաջին հերթին պետք է բացառվեն տեսչության աշխատակիցների կողմից այլ գերատեսչությունների կամ կառույցների հետ  ընկերային կամ բարեկամական հարաբերությունները: Բոլորը պետք է գիտակցեն, որ այդ գիծը չի կարելի հատել»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը` ավելացնելով, որ անաչառ և բաց աշխատաոճը կբարձրացնի նախարարության հեղինակությունը:

Նրա գնահատմամբ` այս  կառույցի և հանրության միջև վստահությունը պետք է դրված լինի ամուր հիմքերի վրա:

Անդրադառնալով օրեր առաջ քաղաքացու կողմից «Դիալաբ», «Պրոմ-տեստ» և «Վիոլա» լաբորատորիաներում նույն օրն արված արյան հետազոտման երեք  ցուցանիշների արդյունքներն իրարից տարբեր լինելու խնդրին` Արմեն Մուրադյանը տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին հանձնարարել է, հաշվի առնելով օգոստոսի 24-ին քաղաքացու կողմից ներկայացված վարչական վարույթի մասին դիմումը, իրականացնել խնդրի համապարփակ ուսումնասիրություն:

Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարության կողմից պետք է մշակվեն ինչպես լաբորատոր, այնպես էլ` ռադիոլոգիական ախտորոշումների չափորոշիչներ, ինչը հնարավորինս կբացառի վերոնշյալ իրավիճակների առաջացումը, ինչպես նաև հնարավորություն կտա տեսչական պատշաճ վերահսկողություն իրականացնել:

Նախարարը տեսչության պետ Արտակ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է ինչպես ԱՊՏ կենտրոնական ապարատի գրասենյակ, այնպես էլ` Երևանի քաղաքային կենտրոն, ինչպես նաև նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործած Աշխատանքի տեսչության շենքի  տարածք:

ՀՀ առողջապահական պետական տեսչությունն ունի նյութատեխնիկական պայմանների բարելավման խիստ կարիք, ինչի ուղղությամբ նախարարությունը քայլեր է  ձեռնարկում: 

2013 թվականի հուլիսի 25-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչությունը միավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ։ Նոր կառույցի`  ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am