Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կապույտ մզկիթում բացվեց մոառաղի ու մինաքարիի ցուցահանդես

Կապույտ մզկիթում բացվեց մոառաղի ու մինաքարիի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կապույտ մզկիթի ցուցասրահում սեպտեմբերի 1-ին բացվեց իրանցի երկու կին արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուհանդեսին ներկայացված են  Ռահելեհ Շահսավարանի մինաքարի ոճում պատրաստված պղնձե դեկորատիվ սպասքը և Սոհեիլա Սալամիի մոառաղ տեխնիկայով մանր ձևավոր կտրատված փայտից ստեղծված աշխատանքները: Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիաղոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:

«Մոառաղ ու մինաքարի կերպարվեստների տեսակներն իսլամական են, այդ իսկ պատճառով Հայստանում ներկայացնում ենք հենց իսլամական արվեստն ու մշակույթը: Իրանում կանայք զբաղված են արվեստի, հասարակական և քաղաքական բնագավառներում, և քանի որ այս տասն օրվա ընթացքում Իրանում նշվում է Երկու սրբերի ծննդյանը նվիրված տոնը, որոնցից մեկը կին է, այս ցուցահանդեսի շրջանակներում ցանկացանք ներկայացնել իրանցի կանանց աշխատանքները»,- նշեց Երևանի Կապույտ մզկիթի մշակությային գծով խորհրդական Մաջիդ Մեշկին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը, ժամը 11-ից 17-ը, որի ընթացքում բոլոր այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ մոառաք ու մինաքարի արհեստներին, ինչպես նաև մասնակցել բաց դասերին:

Մոառաղն իրանական հին արվեստների ճյուղերից է, որի վարպետները գունավոր փայտերի, ոսկրի և սադաֆի համադրությամբ, ստեղծում են գեղեցիկ նախշեր բարակ փայտի հարթ մակերեսի վրա:

Մինաքարին իրանական հին արվեստ է, որն ունի հինգ հազար տարվա ապատմություն: Մինաքարիի վարպետը պղնձե իրերի վրա նախշեր են դաջում, ներշնչվելով բնությունից, իսկ քիմիական որոշակի մշակումից հետո այդ նախշերը ստանում են գեղեցիկ և մնայուն նրբերանգ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]