Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցը 121 տարեկան է

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցը 121 տարեկան է

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի ու դպրությանը օրը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը 121-րդ անգամ դռեները բացեց իր աշակերտների առջեւ: Ինչպես «Արմենպրես»-ի  հետ զրույցում պատմեց Մարտունի քաղաքի թիվ է հիմնական  դպրոցի  տնօրեն Խանում Ղազարյանը, դպրոցը 19-րդ դարի վերջերին իր գործունեությունը սկսել է մարտունեցիներից մեկի օդայում, ապա ժամանակի ընթացքում ունեցել դպրոցական շենքեր, որոնցից վերջինը կառուցվել եւ շահագործվել է 1976 թվականին: 121 տարիների ընթացքում դպրոցը տվել է նշանավոր մարդկանց մի աստղաբույլ` ֆիզիկոս, Ռենե Դեկարտի անվան մրցանակակիր Վարդան  Սահակյան, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների դոկտոր Վահան Սահակյան, մաթեմատիկոս, ԵՊՀ դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Իշխան Խաչատրյան,  պատմական գիտությունների դոկտոր Վանիկ Պողոսյան, բազմաթիվ այլ նշանավոր դեմքեր, գիտական, գրական, մշակութային ու հասարակական գործիչներ:

2014-2015 ուսումնական տարում Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց կհաճախի 285 աշակերտ: Դպրոցում կգործի 14 դասարան: 42 շրջանավարտի փոխարեն այս տարի դպրոց է ընդունվել 43  առաջին դասարանցի: Նրանք տեղավորվել են երկու դասարաններում:  Դպրոցն ապահովված է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներով` 33 ուսուցիչ, ուսմասվար եւ տնօրեն:

Դպրոցի շենքը վերանորոգված է, ապահովված ջեռուցման համակարգով, դասագրքերով, դիդակտիկ նյութերով եւ դասապրոցեսն անխափան դարձնելող անհրաժեշտ պարագաներով:

«Գավառում կայացած «Բարբառների երկխոսություն» մրցույթում մեր դպրոցի սան  Նառա Ավետիսյանն արժանացավ առաջին մրցանակի: «Ազգային ժողովի գավաթի» մրցումներում դպրոցի 4 թիմերը նվաճեցին մարզայինի ուղեգիր, իսկ մեկը` նվաճեց հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Դպրոցի աշակերտները վերջին տարիներին լուրջ հաջողություններ ունեն ասմունքի փառատոններում: Երկու անգամ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում առաջին կարգի մրցանակ է նվաճել Էռնա Պետրոսյանը:

 Հայաստանի Հանրապետությունում որակյալ կրթության ապահովմանն ու ամրապնդմանը նպաստող dasaran.am կայքի հայտարարած  «Նոր սերնդի դպրոց» մրցույթում կրթօջախը 2 անգամ հաղթողների շարքում է եղել եւ առաջին անգամ, որպես մրցանակ, ստացել է համակարգիչ, իսկ երկրորդ անգամ դպրոցը համալրվել է նոր գրադարանով` 878 հատոր գրականությամբ: Նույն կայքի կողմից հայտարարված «6-րդ դասարանների աշակերտների ընթերացանության օլիմպիադայում» դպրոցի աշակերտ Արփինե Հակոբյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի»,-նշեց տնօրեն Խանում Ղազարյանը:

Պատմություն կերտած այս դպրոցում կազմակերպվել էր Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին նաեւ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, մարզպետարանի եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ծնողներ ու մանկավարժներ: Հնչեցին շնորհավորական ուղերձներ եւ նախորդ ուսումնական տարվա մեջ գերազանց առաջադիմություն ունեցող 48 աշակերտի հանձնվեցին գովասանագրեր:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]