Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գավառի պետհամալսարանի առաջին կուրսեցիները երդվեցին

Գավառի պետհամալսարանի առաջին կուրսեցիները երդվեցին

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարին Գավառի պետական համալսարանում նշանավորվեց Գիտելիքի, գրի եւ դպրության օրվան նվիրված ցերեկույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, ցերեկույթին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար, Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական եւ ուսանողական համակազմի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը համեմված էր գիտելիքին նվիրված ասույթներով, ուսանողներին հղված բարեմաղթանքներով:

ԳՊՀ չորրորդ կուրսեցիներն առաջին կուրսեցիներին հանձնեցին գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին: Այնուհետեւ բարձր միավորներով Գավառի պետական համալսարան ընդունված առաջին կուրսեցիներն ստացան ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի « Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը:

ԳՊՀ առաջին կուրսեցիները մասնակցեցին ուսանողի երդման հանդիսավոր արարողությանը:

Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բոլորին` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, մաղթեց հաջողություն, արդյունավետ ուսումնառություն եւ աշխատանք:

Ֆակուլտետների դեկանները եւ դասախոսներն արդեն լսարաններում եւս մեկ անգամ շնորհավորեցին առաջին կուրսեցիներին` առաջին ուսանողական սեպտեմբերմեկյան տոնի առթիվ, անդրադարձան ֆակուլտետների գործունեությանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, բուհում իրականացվող միջազգային ծրագրերին եւ բազմաբնույթ միջոցառումներին: Ուսանողներին բաժանվեցին ԳՊՀ առաջին կուրսեցու տեղեկատվական թերթիկներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]