Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Իրաքի ԱԳ նախարարին

Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Իրաքի ԱԳ 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում նախարար Զիբարին հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության կատարման գործում և արտահայտել Իրաքի ԱԳ պատրաստակամությունն աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանության աշխատանքներին։ Նախարար Զիբարին նշել է, որ Հայաստանը Իրաքի համար բարեկամ երկիր է՝ բարձր գնահատելով առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև ընդգծելով այլ բնագավառներում, հատկապես՝ տնտեսությունում, դրանք ընդլայնելու և զարգացնելու կարևորությունը։

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և հատակապես անհանգստացնող է ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությունը։

Դեսպան Գրիգորյանն ավելացրել է, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։

Երկկողմ համագործակցության զարգացման նպատակով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի առաջիկա նիստը սպասվում այս տարվա նոյեմբերին Բաղդադում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]