Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստամբուլի դատախազությունն այլևս չի հետապնդի Էրդողանի որդուն

Ստամբուլի դատախազությունն այլևս չի հետապնդի Էրդողանի որդուն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել վերացնել հետապնդումը 2013 թվականից Թուրքիան ալեկոծած «Մեծ կաշառք» գործով մեղադրվող կասկածյալների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանի որոշմամբ` հետապնդումից ազատված 96 կասկածյալների թվում է նաև Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:

Ստամբուլում 2013թ. դեկտեմբերի 17-ի առավոտյան այն ժամանակի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, հայտնի գործարարներ Ռեզա Սարրաֆի, Ալի Աղաօղլուի, «Հալք» բանկի տնօրենի հետ ձերբակալվել էին 50-ից ավելի անձինք, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության և Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումների մասնակցության մեջ: «Մեծ կաշառք» դատական գործի մեջ խառնված անձանց թվում էին նար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա որդին` Բիլալը, ով երկար ժամանակ թաքնվում էր իրավապահ մարմիններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]