1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելը կարեւորել Է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Մերկելը կարեւորել Է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Գերմանիայի տնտեսության վրա, բայց, չնայած դրան, դրանք հարկավոր Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է սեպտեմբերի 1-ին:

«Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել, այդ թվում նաեւ գերմանական ընկերությունների վրա»,-լրագրողներին ասել Է նա Բեռլինում: Սակայն, նրա խոսքով՝ չնայած դրան, Մոսկվայի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառումը միանգամայն անհրաժեշտ Է:

«Ռուսաստանի գործելակերպի ընդունումը ելք չԷ, ուստի անհրաժեշտ Էր նոր պատժամիջոցներ պատրաստել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները լույս օգոստոսի 31-ի գիշերը Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություն պատրաստել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ:

Իրենց հերթին, ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին` զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ: Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է: CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]