Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում սկսել են վաճառել «ուտելի ոսկով» գինի

ԱՄԷ-ում սկսել են վաճառել «ուտելի ոսկով» գինի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում սկսել են վաճառել գինի` 24 կարատ «ուտելի ոսկու» պարունակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խմիչքն արտադրել է  Lootah Premium Foods ընկերությունը: Հատկանշական է, որ գինին ալկոհոլ չի պարունակում: Իսկ ոսկին գինու մեջ ավելացվել է փայլ տալու համար: Խաղողը, որն օգտագործվել է գինու համար, Իսպանիայի Լա Մանչ շրջանից  է: Գինու արժեքի մասին տեղեկություններ չեն նշվում:

Այն հիմնականում գնում են հիշարժան առիթների համար` հարսանիքի, ծննդյան տոների,  կորպորատիվ միջոցառումների համար:

Lootah Premium Foods ընկերությունը մտնում է քաթարցի գործարար Աբդ ալլահ Նասերի ընկերության խումբ: Ընկերությունը զբաղվում է ԱՄԷ մրգերի, բանջարեղենի, մսամթերքի, խմիչքների և ծովամթերքների մատակարարմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]