Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության կրթահամալիրը կազմակերպում է պահնորդի որակավորմամբ մասնագիտական դասընթացներ

Ոստիկանության կրթահամալիրը կազմակերպում է պահնորդի որակավորմամբ 
մասնագիտական դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրը կազմակերպում է պահնորդի որակավորմամբ մասնագիտական ուսուցման երկշաբաթյա վճարովի դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ուսուցման վճարը սահմանված է 30 000 դրամ: Դասընթացը ավարտած անձանց տրվում է պահնորդի որակավորման վկայական:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել առնվազն հիմնական ընդհանուր կրթություն (8-ամյա կամ 9-ամյա) ունեցող անձինք: Դիմորդը պետք է ներկայացնի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր (բնօրինակ և պատճեն), կրթության մասին վկայական` ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակ և պատճեն), 3 x 4 սմ չափսի 3 գունավոր լուսանկար:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2014թ. սեպտեմբերի 1-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00 - 16.00-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]