Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցը նշում Է 20-ամյակը

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցը նշում Է 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցը սեպտեմբերի 1-ին նշում է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար ուսումնական հաստատության հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Գիտելիքի օրը հոբելյանի կապակցությամբ զորամասի հրամանատարությունը դպրոցականների համար կազմակերպել Էր նոր մարզահամալիրի բացումը եւ նորոգման-վերականգնողական աշխատանքներից հետո ուսումնական նոր հարկաբաժինների ու դասարանների ցուցադրումը: Համալիրը հանդերձված Է նոր վարժասարքերով, մարզական գույքով ու խաղահրապարակներով: Այսօր այդ հաստատությունն իրավամբ լավագույններից մեկն է համարվում Գյումրիում:

20 տարի առաջ աշակերտները ոտք դրեցին քաղաքի թիվ 19 նորակառույց դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանդիսավոր միջոցառմանը հրավիրված Էին ռազմակայանի հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչները, վետերաններ, ծնողներ, առաջին դասարանցիներ եւ 1994 թվականի շրջանավարտներ: Նրանք հիշել են համադասարանցիների մասին, ջերմ խոսքեր ասել ուսուցիչների հասցեին: Տարբեր տարիների շրջանավարտներից շատերը միջոցառմանը եկել Էին իրենց երեխաների հետ:

Ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ բոլոր հավաքվածներին շնորհավորել են դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը եւ տոնական հանդեսի հյուրերը:

Գյումրիի զինվորական կայազորում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունում տարեկան ուսուցում են անցնում ռազմակայանի զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի եւ զորացրումից հետո Հայաստանում ապրելու ցանկություն հայտնած զինվորական թոշակառուների 600-ից ավելի երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]