Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետը փոքրիկներից «Այբբենարան» նվեր ստացավ

Շիրակի մարզպետը փոքրիկներից «Այբբենարան» նվեր ստացավ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 1-ին իր աշխատանքային օրն սկսեց մարզի դպրոցներ այցով: Մարզպետը եղավ Շիրակի մարզի Առափի և Հայկավան գյուղական համայնքների միջնակարգ  դպրոցներում, ծանոթացավ դպրոցների պայմանների և գյուղական համայնքների հատուկ խնդիրներին՝ հիմնականում աշակերտների թվի նվազման հետ կապված: Այնուհետև մարզպետը եղավ Գյումրու թիվ 30 դպրոցում, որտեղ վերջինիս ևս սպասում էր անակնկալ՝ առաջին դասարանցիները մոտակա մանկապարտեզից դպրոց տեղափոխվեցին Գյումրիի խորհրդանիշ ֆայտոնով, սակայն սրանով անակնկալները չավարտվեցին՝ դպրոցում ավանդական դարձած մանկավարժական հանրույթի ողջույնի փոխարեն իրենց մուտքը դպրոց շնարհավորում էին փոքրիկները՝  երգ, պար և լավ սովորելու ու լավ հայ մեծանալու խոստում:

Փոքրիկները Շիրակի մարզպետի համար նվեր էին պատրաստել՝ Ֆելիքս Ցոլակյանին հանձնեցին «Այբբենարան»: Մարզպետը խոստացավ այն լավ պահել: «Այսօր ես էլ այս երեխաների հետ վերհիշեցի իմ դպրոցական տարիները, դպրոցն ու ուսուցիչներին: Ճիշտ է, աղոտ եմ հիշում, թե ինչպես եմ գնացել առաջին դասարան, բայց մանկավարժներին ու տնօրենին հիշում եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Խոսելով մարզի դպրոցների մասին՝ մարզպետը ուրախությամբ նշեց, որ այս տարի, նախորդի համեմատ, մարզում առաջին դասարանցիների թիվը 400-ով ավելացել է, թեև մարզի հիմնականում սահմանամերձ գյուղերում աշակերտների թիվը վերջին տարիներին անկում է ապրում: « Մարզի դպրոցներն ընդհանուր առմամբ լավ վիճակում են: Ճիշտ է, կան բացեր, բայց համեմատելով հանրապետության շատ մարզերի հետ, Շիրակում կրթական հաստատությունների վիճակը բավական լավ է: Հիմնականում նորոգված շենքային պայամներ են: Կան նաև  դպրոցներ, որոնք ունեն վերանորոգման խնդիր: 24 այդպիսի դպրոցներում այս պահին վերանորոգման աշխատանքեր են կատարվում: Հավանաբար, նույնքան դպրոց էլ հաջորդ տարի կվերանորոգվեն»,-նշեց մարզպետը՝ չմոռանալով բոլրին խաղաղություն  մաղթել: «Թող խաղաղություն լինի, թող մեր երեխաներն ունենան հնարավորություն սովորելու, գիտելիքներ ստանալու: Աստված թող պահապան լինի մեր երեխաներին»,-ավելացրեց մարզպետը:

Մարզում առաջին դասարանցիների թիվը, ըստ նախնական տվյալների,  3417 է

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]