Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան

ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցել են Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին: Այն նվիրված է եղել սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնական օրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի գիտակրթական համակարգի՝  եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական և մասնավոր հատվածների համար որակյալ ու պահանջված մասնագետների թողարկման հարցերը: ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է ԼՂՀ 23-ամյա պատմությանը՝ պարզաբանելով 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունման իրավաքաղաքական հիմունքները, Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործընթացի իրողությունները, ներկա քաղաքական զարգացումները:

Խորհրդարանի ղեկավարն ուսանողներին կոչ է արել առավելագույնս օգտագործել ուսումնառության տարիները՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար, քանի որ հենց նրանց մրցունակության և ժամանակին համընթաց քայլելու կարողության հետ են կապված Արցախի զարգացման հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]