Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը համոզված է կառավարության հաջողության հարցում

Հովիկ Աբրահամյանը համոզված է կառավարության հաջողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ ՀՀ կառավարությունն իր գործունեության մեջ հաջողելու է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանում տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում, ՀՀ վարչապետը նշեց. «Ես վստահ եմ, որ մենք մեր գործունեության մեջ տնտեսության զարգացման ուղղությամբ հաջողելու ենք: Նույնպիսի ճանապարհ մենք անցել ենք նաև ՀՀ երկրորդ նախագահի հետ և արձանագրել հաջողություններ: Վստահ եմ, որ նույնը կունենանք նաև այսօր»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին  հարցազրույցում անդրադարձել էր տնտեսական ներկայիս վիճակին, կարծիք հայտնելով, որ նախադրյալներ չկան հաջողության հասնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]