Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այս տարի Գեղարքունիքի մարզի դպրոցներ են ընդունվել շուրջ 3 հազար առաջին դասարանցիներ

Այս տարի Գեղարքունիքի մարզի դպրոցներ են ընդունվել շուրջ 3 հազար առաջին 
դասարանցիներ

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԳեղարքունիքի մարզի 127 հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին  հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նոր ուսումնական տարվա մեկնարկի  եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ եւ Կարեն Հակոբյանները  ու մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները այցելեցին մի շարք եւսումնական հաստատություններ եւ շնորհավորեցին դպրոցականներին ու մանկավարժներին,  ուսանողներին ու կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին:

Գեղարքունիքի մարզում, ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից տրամադրված տվյալների,127 հանրակրթական  դպրոցներից 117-ը գտնվում են մարզպետարանի ենթակայության տակ, որոնցից 89-ը` միջնակարգ , 26-ը` հիմնական եւ 2-ը` տարրական: 

Մարզի հանրակրթական դպրոցներում սովորելու է 28 հազար 634 աշակերտ: Նրանք կտեղավորվեն 1463 դասարաններում: Գեղարքունիքի մարզի դպրոցներ են ընդունվել մոտ 3 հազար առաջին դասարանցիներ:

2014-2015 ուստարում մարզում գործելու են 39 նախակրթարաններ, որոնցից  27-ը հանրակրթական դպրոցներում` շուրջ 800 երեխա, 12-ը՝ նախադպրոցական հաստատություններում:

Գիտելիքի օրը տարաբնույթ տոնական միջոցառումներով նշվեց նաեւ մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գավառի պետական համալսարան եւ թիվ 1 հիմնական դպրոց այցելեց եւ ուսանողներին ու դպրոցականներին  շնորհավորեց նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]