Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանակը փակել է Հորդանանից Սիրիա ներթափանցելու ճանապարհները

Բանակը փակել է Հորդանանից Սիրիա ներթափանցելու ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Սիրիայի տարբեր շրջաններում շարունակում է ռազմական գործողություններ ծավալել ահաբեկչական խմբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դարաայի գյուղերում բանակն առաջընթաց է գրանցել` զինյալների առջև փակելով Հորդանանի սահմանից Կունեյտրա մարզ ներթափանցելու ճանապարհները:

Բանակը նաև աշխատանքներ է տանում` կանխելու սիրիա-հորդանանյան սահմանով զենքերի տարածումը:

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Տասնյակ զինյալներ սպանվել են Արբիդ, ալ Բաբ, Անզարաթ, Խալիդիա գյուղերում, ինչպես նաև զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Բուսթան ալ Կասր, Սալահ ադ Դին թաղամասերում:

Զինյալները օգոստոսի 31-ին ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնական թաղամասերը և մերձակա շրջանները: Ռումբերից մեկն ընկել է Զաբլատանի թաղամասում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 3-ը վիրավորվել են: Բացի այդ ռումբ է ընկել աշ Շուղուր թաղամասում, որից վիրավորվել է 8 մարդ: Ալ Համիդիե շուկայի մոտ ընկած ռումբը միայն նյութական վնասներ է պատճառել:

Դամասկոսի Ջարամանա թաղամասում 10-ը հրասանդներ են ընկել` վիրավորելով 4 մարդու:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3 տարուց ավելի շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]