Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր Արարատի մարզի դպրոցներ հաճախեց 31 հազար 168 աշակերտ

Այսօր Արարատի մարզի դպրոցներ հաճախեց 31 հազար 168 աշակերտ

ԱՐՏԱՇԱՏ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարում Արարատի մարզի դպրոցներ հաճախեց 31 հազար 168 աշակերտ, որից առաջին դասարանցիների թիվն, ըստ նախնական տվյալների, 3618 է: Նախորդ` 2013-14 ուստարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 151 աշակերտով: Մարզում առաջին դասարանների թիվը 161 է: Արարատի մարզի մարզպետարանի ենթակայության դպրոցների 12-րդ դասարանցիների թիվը 1850 է, 9-րդ դասարանցիների թիվը` 1269:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանը, բոլոր դպրոցներն արդեն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով եւ մեթոդական ձեռնարկներով: 61 հազար 405 դասագիրք աշակերտներին կբաժանվի վարձավճարի սկզբունքով, իսկ 53 հազար 175 կտորը պետական բյուջեի միջոցներով անվճար կտրվի տարրական դասարանների աշակերտներին: Անապահով ընտանիքների երեխաներին դասգրքերով ապահովելու նպատակով պետբյուջեից շուրջ 10 մլն դրամ կփոխանցվի դպրոցներին:

Այս տարի եւս, «Տարրական կրթության մատչելիությունը բավարարելու համար» Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, մարզի 89 դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կտրամադրվի տաք եւ սառը սնունդ: Ծրագիրը մարզում գործում է նախորդ ուսումնական տարվանից:

Ալբերտ Մկրտչյանը նշեց, որ 2011-2013թթ. ընթացքում մարզի 96 դպրոցներում պետբյուջեի, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի միջոցներով իրականացվել են տարաբնույթ շինվերանորոգման աշխատանքներ. տանիքի վերանորոգում, պատուհանների տեղադրում, ջեռուցման համակարգի կառուցում, մասնակի նորոգում, հիմնանորոգում:

Հնաբերդ եւ Սիփանիկ գյուղերում կառուցվել է երկու դպրոցական շենք: 2008 թվականից կառուցվում է Վարդաշեն գյուղի դպրոցը, որը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 1-ին: Նույն օրը տեղի կունենա Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի մարզադահլիճի արարողությունը: Այդ օրը դպրոցական խորհրդի` մարզպետարանի աշխատակից անդամները կլինեն դպրոցներում` գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելու դպրոցականներին: 

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզային ենթակայության 107 դպրոցներում այսօր կա 4418 աշխատող, որոնցից  2623-ը ուսուցիչներ են, 275-ը` մանկավարժական հաստիքով աշխատողներ, մյուսները` վարչական եւ օժանդակ աշխատակիցներ

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]