Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի նոր կառավարությունը սահմանադրական երդում է տվել նախագահ Ասադի առջև

Սիրիայի նոր կառավարությունը սահմանադրական երդում է տվել նախագահ Ասադի 
առջև

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նոր կառավարության անդամները վարչապետ Ուաիլ ալ Հալկիի գլխավորությամբ օգոստոսի 31-ին սահմանադրական երդում են տվել նախագահ Բաշար ալ Ասադի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ասադը նշել է, որ նախարարները պետք է մեծ պատասխանատվությամբ կատարեն իրենց աշխատանքները և ուղիներ որոնեն հաջողությունների հասնելու համար, չնայած երկրում տիրող պայմաններին: Ասադը նաև նշել է, որ կառավարության վրա առաջին հերթին դրված է երկրի անվտանգության վերականգնման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, անհրաժեշտ է ուշադրության արժանացնել ազգային հաշտեցման հարցը:

Իր հերթին վարչապետ Ուաիլ ալ Հալկին նշել է, որ հնարավոր ամեն ինչ կանեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն բանակին ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի նոր կառավարության 35 անդամների թվում է հայազգի Նազիրա Ֆարահ Սարգիսը, ով կրկին ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը: Նազիրա Սարգիսը ծնվել է 1962թ. Հալեպում, քիմիկոս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]