Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ազգային թիմն արդեն Լատվիայում է

Ֆուտբոլի ազգային թիմն արդեն Լատվիայում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ:  Թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Այսօր երեկոյան ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը` Երևանի ժամանակով ժամը 21:45-ին: «Արմենպրես» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]