1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քեսաբում կյանքն աշխուժացել է

Քեսաբում կյանքն աշխուժացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում կյանքը բավականին բարելավվել է և եռ ու զեռ է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ աստիճանաբար բնակիչներին բաժանվում են նպաստները, օժանդակությունները: Քեսաբում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ Մանճիկյանը տեղեկացրեց, որ միջադեպեր չեն գրանցվել, մարդիկ ավելի հանգիստ և ապահով են զգում իրենց:

Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին կվերաբացվեն Քեսաբի դպրոցները և կմեկնարկեն դասընթացները: Այժմ բերքահավաքի շրջան է: Մանճիկյանը նշեց, որ Քեսաբում օգոստոսի 17-ին տոնել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Քեսաբ էին ժամանել Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը 2 քահանաների հետ: Մատուցվել է սուրբ պատարագ, ապա Շահան Արք. Սարգիսյանը հանդես է եկել քարոզով:

«Վերափոխման տոնը վերականգնման արտահայտություն էր Քեսաբի համար»,- նշեց Մանճիկյանը` ավելացնելով, որ խաղողը որպես առաջին պտուղ բաժանվել է ժողովրդին:

Հունիսի 15-ին Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ էր ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]