Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչվելու պատճառը եղել է այն տեղեկատվությունը, համաձայն որի ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են թուրքական պետությունը: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանի բացակայության պարագայում ԱԳՆ է կանչվել նրա պաշտոնակատարը, որից էլ հենց բացատրություններ են պահանջել:

Ավելի վաղ գերմանական «Շպիգել» պարբերականը, որպես սկզբնաղբյուր նշելով ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրել էր, թե Միացյալ Նահանգները գաղտնալսում են Թուրքիայի պետական պաշտոնյաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am