Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հիացած եմ մեր զինվորներով և սպաներով. Էդմոն Մարուքյան

Հիացած եմ մեր զինվորներով և սպաներով. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ չորսօրյա այցով եղել են Լեռնային Ղարաբաղում, որի ընթացքում փորձել են վեր հանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիներ մշակել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Այցի հիմնական նպատակն այն էր, որ հանձնաժողովն իր գործունեության ոլորտներում կատարի ուսումնասիրություն և դրանց արդյունքներով առաջարկներ ներկայացնի կառավարությանը օրենսդրական նախագծերի տեսքով: Այսինքն, կարևոր է հասկանալ, թե այն օրենքները, որոնք մենք ընդունում ենք, ինչպես են կիրառվում կյանքում»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ այցելության չորս օրը պատգամավորներն սկսել են Վայոց Ձորի մարզից, եղել են Գորիսում, որից հետո ժամանել են Արցախ: «Մենք անցել ենք ամբողջ պաշտպանական շրջանը: Այցեր են եղել նաև ռազմական ոստիկանություն, ԼՂՀ ոստիկանություն, փրկարար պետական ծառայություն: Հանդիպումներ ունեցանք ԼՂՀ ղեկավարության հետ, իսկ Ազգային ժողովում տեղի ունեցավ պաշտպանության երկու հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվել են մեր հանձնաժողովների լիազորությունների ոլորտում առկա խնդիրները»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ տպավորություններն այցից միայն դրական են: «Շատ տպավորված եմ դիրքեր կատարած այցելություններից: Դիրքերում զինվորների և հրամանատարների հետ հանդիպումը, նրանց հետ զրուցելը շատ տպավորիչ է: Պետք է ասեմ, որ հիացած եմ մեր զինվորներով և սպաներով: Մենք մեր բանակով հպարտանալու առիթ իսկապես ունենք, և սա ուղղակի անքննարկելի է»,- ասաց  պատգամավորը:

Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ իրենք եղել են Շուշիի քրեակատարողական հիմնարկում, որը քննչական մեկուսարան է: «Այնտեղ կան կալանավարված զինվորներ, սպաներ: Այցելության նպատակն էր վեր հանել այն խնդիրները, որ այսօր կան մեր բանակում: Այսինքն` քրեական արդարադատությունը որքանով է ճիշտ իրականացվում զինվորական հանցագործությունների հետ կապված»,- նշեց նա:

Պատգամավորը ընդգծեց, որ վերը նշված հարցերի շուրջ իրենք բավականին լայն ուսումնասիրություն են կատարել և շուտով առաջարկների տեսքով դրանք քննարկման կդրվեն հանձնաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]