Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կրթական համակարգի կայացումը ՀՀ օրակարգի հիմնախնդիրներից մեկն է. ՀՀ վարչապետ

Կրթական համակարգի կայացումը ՀՀ օրակարգի հիմնախնդիրներից մեկն է. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է և վերջինիս կայացումը Հայաստանի Հանրապետության օրակարգի հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում կրթական ոլորտի հետագա կատարելագործումը և շարունակական բարեփոխումները՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]